Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ խառնել կակաոն 1 բաժակ կաթի և 1 պտղունց աղի հետ, հասցնել եռման աստիճանի, ապա լցնել այլ ամանի մեջ, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել ստացված զանգվածը մինչև միատարր դառնալը:

- Նույն կաթսայի մեջ տաքացնել կաթի մնացած մասը, ավելացնել շաքարավազը և եփել մինչև շաքարավազի լուծվելը:
- Ձվի դեղնուցները լավ հարել, վրան ավելացնել կաթը շաքարավազի հետ և լավ խառնել:

- Ստացված ձվային զանգվածը կրկին լցնել կաթսայի մեջ և տեղափոխել միջին կրակի վրա: Եփել մինչև զանգվածի պնդանալը՝ գդալով անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում:
- Եփված կրեմային զանգվածը լցնել շոկոլադե զանգվածի վրա ցանցի միջոցով:

- Լավ խառնել մինչև պաղպաղակի սառչելը, որից հետո տեղափոխել սառցարան 3 ժամով:

- Այնուհետև հանել սառցարանից, լավ հարել մինչև կրեմանման զանգվածի առաջացումը և կրկին տեղափոխել սառցարան: Պատրաստի պաղպաղակը պահել սառցարանում հերմետիկ կոնտեյների մեջ, որպեսզի պաղպաղակը կողմնակի համեր չվերցնի:

Հանել ջելատոն սառցառանից, թողնել սենյակային ջերմաստիճանում 5 րոպե, ապա պաղպաղակի գդալով գնդիկներ ձևավորել և մատուցել:
Զարմացրեք Ձեր հյուրերին` պատրաստելով հայտնի իտալական պաղպաղակ Ջելատո շոկոլադե համով: |