haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԽՈՀԱՆՈՑ [ Добавить статью ]

Խոզի միսը սնկով և սոյայի սոուսով
Բաղադրություն

300 գ խոզի փափկամիս
2 հ. գազար
1 հ. պղպեղ
10 հ. շամպինիոն
1 հ. սոխ
2 պճեղ սխտոր
50 գ սոյայի սոուս
կես թ.գ. կարտոֆիլի ալյուր
3 ճ.գ. բուսայուղ
կիտրոնի հյութ
կանաչի

Պատրաստման եղանակ

1. Կարտոֆիլի ալյուրն ու սոյայի սոուսը խառնել, ավելացնել կիտրոնի հյութը, խառնել:
2. Բոլոր մթերքները կտրտել հավասար չափերի, տապակի մեջ բուսայուղ լցնել և տապակել խոզի միսը՝ աղով և պղպեղով համեմելով:
3. Տապակել նաև բանջարեղենը, չթողնել, որ փափկեն: Իմիջիայլոց, բանջարեղենը մաս-մաս է պետք տապակել: Վերջում ավելացնել ճզմած սխտորը, կտրտած համեմ կամ մաղադանոս, ավելացնել միսն ու տապակած բանջարեղենի մնացած մասը, խառնել, վրան սոուսը լցնել, կրկին խառնել: 1-2 ր. թողնել կրակի վրա և վերցնել:
Категория: ԽՈՀԱՆՈՑ | Добавил: (12.02.2016) | Автор: AMAHIT MARKOSYAN
Просмотров: 1749 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։