haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԽՈՀԱՆՈՑ [ Добавить статью ]

Զատկի ձու ներկելու բնական եղանակներ…

Մոտենում է Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը, որի գլխավոր խորհրդանիշերից մեկը ներկված ձուն է: Ճիշտ է, այն հիմնականում ներկում են կարմիր գույնով` ի նշան մարդկության համար Քրիստոսի թափած արյան: Սակայն քիչ չեն նաեւ տնային տնտեսուհիները, ովքեր երեխաներին ուրախացնելու կամ բազմազանության համար ձուն ներկում են նաեւ այլ գույներով: NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է տարբեր գույներով զատկական ձու ներկելու բնական եղանակներ։

2

Կարմիր գույնի համար անհրաժեշտ է ունենալ կարմիր սոխի կեղեւ, որը պետք է լցնել ջրի մեջ


եւ դրանով եփել ձվերը։Картинки по запросу zatiki dzu

Կապտա-մանուշակագույն երանգ ստանալու համար կարելի է օգտագործել սառեցրած հապալաս, որը պետք է լցնել ջրի մեջ եւ թողնել սառչի, այնուհետ հանել հապալասները եւ ջրի մեջ դնել ձվերը։

Կապույտ երանգ ստանալու համար պետք է կտրատել մանուշակագույն կաղամբը, լցնել եռման ջրի մեջ, ավելացնել քացախ եւ թողնել, որ սառչի, այնուհետ ձվերը դնել հեղուկի մեջ։

 

3

Դեղին երանգի համար պետք է օգտագործել դեղին խնձորի կեղեւը։ Այն պետք է 20 րոպե եռացնել ջրի մեջ, ավելացնել քացախ։ Նմանատիպ երանգի համար կարող եք օգտագործել նաեւ դեղին սոխի կեղեւը։

Կարմրա-նարնջագույնի համար վերցրեք կարմիր պղպեղ, լցրեք եռման ջրի մեջ, ավելացրեք քացախ։ Դեղնա-նարջա-կարմիրի համար կարող եք օգտագործել նաեւ կոճապղպեղ, նարինջ եւ ստեպղին։ Սկզբունքը նույնն է՝ նշված մթերքները եռացնում եք ջրում՝ ավելացնելով քացախ։

 

4

Շագանակագույնի համար պետք է սուրճը խառնել քացախի հետ։

Վարդագույնի համար կարմիր ճակնդեղը կտրատել, եռացնել ջրի մեջ, ապա թողնել, որ սառչի

եւ ավելացնել ձվերը:
։Картинки по запросу zatiki dzu
 

NEWS.am STYLE

Категория: ԽՈՀԱՆՈՑ | Добавил: ----- (18.03.2016) | Автор: ԴԻԱՆԱ Լ.
Просмотров: 362 | Рейтинг: 2.0/4
Всего комментариев: 0