haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ [ Добавить статью ]

Գլխամաշկի թեփից ազատվելու տնային 5 միջոց
Գլխամաշկի թեփից ազատվելու տնային 5 միջոց

Թեփի դեմ առաջարկվող շամպունները միշտ չէ, որ տալիս են սպասված արդյունքը, այդ պատճառով մի մոռացեք տնային միջոցների մասին:

1. Բաժակի մեջ լցրեք 2 ձու, ավելացրեք 2 ճաշի գդալ ջուր: Թրջեք մազերը տաք ջրով, որից հետո քսեք ստացված հեղուկը և 10-15 րոպե մերսեք: Այս հեշտ միջոցը կօգնի արագ ազատվել ոչ միայն թեփից, այլև շատ խնդիրներից:

2.  Եղինջի եփուկը լավ փափկեցնում է գլխի մաշկը, կանխում թեփի առաջացումը: Եթե ամեն օր մազերը լվանաք եղինջի եփուկով, ապա մի քանի օր կազատվեք թեփից:

3.  Կիտրոնի կեղևի եփուկը նույնպես արդյունավետ միջոց է: Դրա համար 4 կիտրոնի կեղևը եփեք մեկ ժամ, ապա պարբերաբար քսեք մազերին: Արդյունքը կլինի այն, որ երկար ժամանակ կմոռանաք թեփի մասին:

4.  Եթե թեփի առաջացման պատճառը A վիտամինի պակասն է, ապա դրանից կարող եք ազատվել օրական մեկ բաժակ գազարի հյութ խմելով:

5.  Տաք ձիթապտղի կամ կտավատի յուղը նույնպես կօգնեն ազատվել թեփից: Շաբաթվա ընթացքում քնից առաջ գլխի մաշկը մերսեք այդ յուղերից մեկով և քնեք: Գլուխը լվացեք միայն առավոտյան: 

 

Категория: ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Добавил: ----- (15.06.2015) | Автор: http://life.panorama.am/ W
Просмотров: 876910 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։