haystar.net.ru 
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ [ Добавить статью ]

Ինչ անել խոր քուն մտնելու համար

Ինչ անել խոր քուն մտնելու համար. tert.am





Աշնանային եղանակին շատերս քնկոտ ենք դառնում և ամբողջ օրվա ընթացքում մտածում ենք գլուխը բարձին դնելու ու խորը քուն մտնելու մասին, սակայն, երբեմն այնպես է ստացվում, որ երեկոյան պառկելիս քունն աչքերից անհետանում է:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն արագ և խորը քուն մտնել, իսկ առավոտյան արթնանալ թարմացած ու հանգստացած:

 

  • Մագնեզիումով հարուստ մթերքներ օգտագործեք, օրինակ` դդմի սերմեր կամ սպանախ: Մագնեզիումի կիրառումը լավ է ազդում խոր քնի վրա:
     
  • 10-30 րոպե ցերեկային քունը դրական ազդեցություն է ունենում գիշերային քնի համար: Բայց 30 րոպեից ավելի պետք չէ քնել:
     
  • Մահճակալը նախատեսված է միայն քնելու և հանգստանալու համար: Այն պետք չէ օգտագործել որպես աշխատասեղան կամ ճաշասեղան:
     
  • Զովություն ննջասենյակում: Խորը քուն մտնելու համար կատարյալ ջերմաստիճանը 15-20°C ջերմությունն է:
     
  • Տաք ցնցուղ կամ լոգանք ընդունեք քնելուց առաջ: Դա օգնում է օրգանիզմին հանգստանալ:
     
  • Առավոտյան արթնանալու հստակ ժամ սահմանեք, նույնիսկ հանգստյան օրերին:
     
  • Եթե մի քանի օր ուշ եք պառկել քնելու, լրացրեք բաց թողնվածը և հաջորդ  օրը շուտ պառկեք:
     
  • Մահճակալից հեռու դրեք զարթուցիչն ու ցանկացած տեսակի գաջեթները:
     
  • Ցերեկվա ժամերին ստացած արևային ճառագայթները նույնպես անհրաժեշտ են հանգիստ քուն ունենալու համար:
     
  • Մեկ բաժակ կաթ ըմպեք: Կաթի պարունակության մեջ առկա տրիպտոֆան նյութը, փոխազդելով կալցիումի հետ, հանգստացնող ազդեցություն է ունենում:
Категория: ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | Добавил: ----- (15.10.2015) | Автор: Սկզբնաղբյուր. tert.am ԱՐԱՄ Ն.
Просмотров: 1163 | Теги: Ինչ անել խոր քուն մտնելու համար | Рейтинг: 0.0/40
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։